Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (11)
A A
Սպորտ

Հայաստանի երկու բռնցքամարտիկ կպայքարեն ոսկե մեդալի համար

Խորվաթիայի Պորեց քաղաքից ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի համար կպայքարեն նաև Հայաստանի երկու բռնցքամարտիկ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եզրափակիչ են մտել երևանցի Ռուսլան Ասլիկյանը (57 կգ քաշային կարգ) և վանաձորցի Արթուր Շախպազյանը (63, 5կգ): Առաջինը կիսաեզրափակիչում առավելության է հասել թուրք Տահիր Ակոյունի նկատմամբ, իսկ երկրորդը կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հանդեպ։

Եզրափակիչում Ռուսլան Ասլիկյանը կմենամարտի իտալացի Բալդասի, իսկ Արթուր Շախպազյանը՝ թուրք Օզմեն Քերիմի հետ: Մրցամարտերը կկայանան մարտի 23–ին։

Աղջիկների մրցաշարին մասնակցած 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը արժանացել է բրոնզե մեդալի։