Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը նույնպես հավաք կանցկացնի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Մ-21 հավաքականը նույնպես ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 22 ֆուտբոլիստ։
Դարպասապահներ
Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Անտոնի Կազարյան - «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
Սերգեյ Կոչկանյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Նորավանք»
Դարոն Իսկենդերյան - «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան - «Նոա»
Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)
Հրավիրված ֆուտբոլիստներից թիմին դեռ չի միացել միայն Երջանիկ Ղուբասարյանը, որը Երևան է ժամանելու վաղը:
Հայաստանի Մ-21 հավաքականը նախապատրաստվում է ԵՎՐՈ-2023-ի որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 29-ին, Բաչկա Տոպոլա քաղաքում։