Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani havaqakan (1)
A A
Սպորտ

Ադամյանը և Սելարայանը չեն օգնի Հայաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեր թիմը հավաքը սկսել է հետևյալ կազմով․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հենրի Ավագյան - «Նորավանք»

 

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

 

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»

Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»

 

Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն կեսօրից հետո: Մարտի 22-ին Հայաստան կժամանեն նաև Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։

Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Իրենց ակումբների խաղերում ստացած վնասվածքի պաճառով հավաքականին չեն միանա Սարգիս Ադամյանը և Լուկաս Սելարայանը։

Մեր թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի հետ։