Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հռոմի «գայլերը» հոշոտեցին «արծիվներին». Մխիթարյանը մասնակցեց «ընթրիքին» (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» իր հարկի տակ ընդունեց մեկ տեղով իրենից բարձր գտնվող «Լացիոյին»:

 

Մայրաքաղաքի հերթական դերբին ավարտվեց «գայլերի» խոշոր հաղթանակով` 3:0: Նոմինալ տանտերերը բոլոր գոլերը խփեցին արդեն առաջին խաղակեսում: Երկու անգամ աչքի ընկավ Տամի Աբրահամը, մեկ` Լորենցո Պելեգրինին: Հռոմի «արծիվներն» այդպես էլ չկարողացան պատասխան հարված հասցնել «գայլերին»:

 

Մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցեց ողջ խաղին: Նա 7,5 գնահատական է ստացել մասնագետների կողմից: Ամենաբարձր բալի արժանացել է Աբրահամը` 8,5:

 

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 51 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական` շրջանցելով հենց «Լացիոյին»: Մյուս խաղը «գայլերը» կանցկացնեն ապրիլի 3-ին, «Սամպդորիայի» հարկի տակ: