Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթակիր (տեսանյութ)

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:

 

Տոկիոյի օլիմպիական խաղերի բորնզե մեդալակիր, մեր առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գերազանց հանդես եկավ իր սիրած մրցաձևում` հենացատկում և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ նա ոսկե մեդալ էր նվաճել նաև Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում:

   

Նշենք, որ երեք օղակների վրա վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը, իսկ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալ էր նվաճել նժույգթափերում: