Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan borba
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը

Մարտի 26-ից ապրիլի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

 

Հայաստանի հավաքականներն արդեն հրապարակել են մասնակիցների ցանկը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը թիմ է հրավիրել 7 ըմբիշ` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):

 

Մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նախապատվությունը տվել է հետևյալ մազրիկներին` Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Գեւորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (92 կգ):