Հայ պոետներն իրենց բանաստեղծությունները կընթերցեն Օպերային թատրոնի պատշգամբներից
Աջակցիր «Ա1+»-ինՊոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի մաստշաբային միջոցառմամբ։ Այս մասին տեղեկացնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
Մարտի 21-ին, ժամը 19:00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշգամբներից հայ ժամանակակից պոետները կընթերցեն իրենց իսկ ստեղծագործությունները։
Միջոցառմանը «Անտարես» հրատարակչության հեղինակներ, ժամանակակից պոետներ Հուսիկ Արան, Մհեր Արշակյանը, Արմեն Սարգսյանը, Թոնդրակը, Գևորգ Գիլանցը, Լուսինե Եղյանը և այլք հանրության համար կընթերցեն իրենց գործերը։
Միջոցառումը հնարավոր կլինի դիտել Ազատության հրապարակից։ Այն բաց է հանրության համար։ Միջոցառման նպատակն է էլ ավելի նպաստել պոեզիայի հանրահռչակմանն ու պոեզիայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրության առաջացմանը։ Նշենք, որ ամեն տարի մարտի 21-ին աշխարհում նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը։
Այս տոնը հռչակվել Է 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։ Միջոցառման նախաձեռնողներ՝ «Անտարես» հրատարակչություն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն