A
A
Արցախի բնակչությունը 11 օր զրկվել էր գազից ադրբեջանական կողմի արհեստական և միտումնավոր խոչընդոտների պատճառով․ Բեգլարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում բաժանորդների մեծ մասի մոտ գազամատակարարումը վերականգնվել է։ Տեղեկությունը իր տելեգրամյան ալիքում հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Մոտակա ժամերին մնացած մասը ևս կապահովվի բնական գազով»,– գրել է նա։
«Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, իսկ Արցախի մյուս բնակավայրերում՝ ավելի բարձր, ինչն աննախադեպ է մարտի համար։
Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը ավելի քան 11 օր անընդմեջ զրկվել էր բնական գազից ադրբեջանական կողմի արհեստական և միտումնավոր խոչընդոտների պատճառով»,– եզրափակել է նա։