A
A
«Ռոմային» անհարմար մրցակից է բաժին ընկել ԿԼ-ում
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի քառորդ եզրափակիչում կհանդիպի նորվեգական «Բոդյո Գլիմտի» հետ:
Այդպիսով, իտալական ակումբին շատ անհարմար մրցակից է բաժին ընկել, քանի որ սույն մրցաշարի խմբային փուլում թիմերն արդեն հանդիպել են իրար հետ: Նորվեգացի ֆուտբոլիստները սեփական դաշտում 6:1 հաշվով պարզապես ջախջախել էին Ժոզե Մոուրինյոյի սաներին, իսկ Հռոմում ոչ-ոքի խաղացել` 2:2: Թիմերի հերթական խաղերը տեղի կունենան ապրիլի 7-ին և 14-ին:
«Ռոմա» - «Բոդյո Գլիմտ» զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի «Լեյսթեր» - ՊՍՎ զույգի հաղթողի հետ:
Քառորդ եզրափակիչ մյուս զուգերը կազմել են «Ֆեյենորդն» ու «Սլավիան» և «Մարսելն» ու ՊԱՕԿ-ը: