A
A
Անգլիա – Իսպանիա հակամարտություններ․ ՉԼ վիճակահանություն
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացավ չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչ փուլերի վիճակահանությունը։
Գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» քառորդ եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։ Անգլիայի ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Այս զոիյգերի հաղթողները կհանդիպեն կիսաեզրափակիչ փուլում։
Անգլիական երրորդ թիմը՝ «Լիվերպուլը», 1/4 եզրափակիչում կխաղա պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Մյունխենի «Բավարիան», քննության կենթարկի իսպանական «Վիլյառեալին»։
Քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 12-13-ին։