Բացել լրահոսը Փակել լրահոսը
HL6A8049
A A
Սպորտ

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Մարտի 18-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
 
Մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկը տվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ նա հաջող խաղ և բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին. «Լավ խաղ և ազնիվ պայքար եմ մաղթում բոլորիդ: Վստահ եմ՝ մեր մրցավարական հանձնաժողովը, ֆեդերացիայի նախագահ պարոն Ֆելիքս Սարգսյանի գլխավորությամբ, որևէ խնդիր չի ունենա, որևէ կողմնակալություն չի լինի, և իսկապես կհաղթեն ուժեղները»:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սահմանվել է բավականին լուրջ մրցանակային ֆոնդ, իսկ մրցաշարի ավարտից հետո բոլորովին նոր սեղանները կտրամադրվեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի մարզադպրոցներին. «Տղամարդկանց և կանանց տարիքային երկուական խմբերում խաղարկվելու է ՀՀ վարչապետի կողմից սահմանված 15 մլն դրամ մրցանակը: Բ
 
ավականին լուրջ մրցանակային ֆոնդ է սահմանվել: Կարևոր է նաև այն փաստը, որ մրցաշարի ավարտից հետո այս դահլիճում գտնվող սեղանները կգտնեն իրենց հասցեատերերին: Նվիրելու ենք առավել ակտիվներին՝ այն մարզադպրոցներին, որոնք խմբեր ունեն, բայց գույք չունեն, կամ էլ խմբեր չունեն, բայց ուզում են սեղանի թենիսը զարգացնել»:
 
Մրցումային երկրորդ օրը՝ մարտի 19-ին, կկայանան մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։ Հիշեցնենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված է 12 մասնակցով՝ տղամարդկանց և կանանց տարիքային երկուական խմբերում: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ: Նրանք կպարգևատրվեն հուշանվերներով և պատվոգրերով:
 
Մրցաշարին տարիքային երկու խմբերում 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև գավաթներով և մեդալներով:
 
Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ կստանա 80 մասնակից.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
 
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: