Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ցանկանում ենք փակել Երևանում գործող 4 հին քրեակատարողկան հիմնարկները․ Կարեն Անդրեասյան (տեսանյութ)

Այս տեսախցիկների համակարգը միակ լուծումը չէ, որպեսզի մենք պայքարենք ապօրինությունների դեմ։

Այս մասին այսօր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Սա ուղղակի մեծ պայքարի մի փոքր մասն է։ Շատ կարևոր մաս է։ Եվ տեխնոլոգիաներն ընդամենը միջոց են, գործիք են, որպեսզի այստեղ աշխատող մարդիկ, քրեակատարողական համակարգի մեր ծառայողները կարողանան պայքարել ապօրինությունների դեմ»,- ասաց նախարարաը՝ նշելով,որ տեսախցիկները տեղադրված չեն խցերի ներսում և դրանք ազատազրկված անձանց կյանքի իրավունքների պաշտպանությանն են միտված։

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այս համակարգի ներդնումը շատ կարևոր դեր է ունենալու ներխցային շարժերը վերահսկելու ուղղությամբ։

«Այս համակարգը դադարեցրել է մեր քրեակատարողական ամենամեծ հիմնարկի կուրությունը և այսուհետև մեր օպերատիվ ծառայությունը կունենա ավելի լայն հնարավորություններ հետևելու, թե ինչ շրջանառություն է տեղի ունենում»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ այն ամբողջությամբ չի վերացնի ապօրինությունները, բայց զգալիորեն կնվազեցնի։

Ըստ նախարար Անդրեասյանի՝ հաջորդ քայլը լինելու է օպերատիվ ծառայության վարչարարությունը և օպերատիվ ծառայության աշխատանքները լավացնելը։

«Ա1+»-ի հարցին՝ այս փոփոխությունը նաև մյուս քրեակատարողական հիմնարկներո՞ւմ է լինելու, ՀՀ արդարադատության նախարարը պատասխանեց, որ հաջորդը լինելու  է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։

«Մենք արդեն մրցույթը հայտարարել ենք և, բնականաբար, մեր բոլոր 10-ը քրեակատարողական հիմնարկներում պիտի լինեն նմանտիպ հնարավորություններ, բայց մենք սկսել ենք Հայաստանի ամենամեծ քրեակատարողական հիմնարկից։ Մենք սկզբում կանենք իհարկե Երևանից դուրս գտնվող քրեակատարողականներում տեսախցիկների տեղադրումը, որովհետև մենք ցանկանում ենք փակել Երևանում գործող չորս հին քրեակատարողկան հիմնարկները։ Միանգամից մենք կառուցելու ենք նորը և նորի մեջ լինելու է այս ամբողջ համակարգը»,- հայտարարեց Կարեն Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։