Հայաստանը կմասնակցի ձմեռային օլիմպիական փառատոնին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20–ին կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիակա կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր պատվիրակության գլխավոր հանձնակատար Գագիկ Բոլշիկյանը վաղը լուսադեմին մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանին, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանին, Սպարտակ Ոսկանյանին, մարզիչներ Էդգար Սողոմոնյանին, Ալլա Միքայելյանին և ՀԱՕԿ–ի ներկայացուցիչ Աննա Մելքոնյանին:
Փառատոնի ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14–18 տարեկան տղաներ և աղջիկներ:
Դահուկավազքի մրցումները կկայանան մարտի 21-ին և 24-ին, իսկ լեռնադահուկային մրցումները՝ մարտի 22-ին։ Փառատոնը կավարտվի մարտի 26–ին: