Բացել լրահոսը Փակել լրահոսը
Putin-Erdogan
A A
Քաղաքականություն

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է  Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռեջեփ Էրդողանին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների մանրամասները:

Էրդողանն իր հերթին հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դրական արդյունք կտան:

Թուրքիայի նախագահի խոսքով` եթե մշտական հրադադար հայտարարվի, ապա ճանապարհ կբացվի երկարաժամկետ կարգավորման համար: