Եթե բարձրախոս արգելող տղերք են ընդեղ նստածները, թող ադրբեջանցիներին արգելեն․ Մամիջանյանը՝ ոստիկանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Ակցիայի մասնակիցները մոտեցան կառավարության շենքի մոտ՝ շարունակելու բողոքի ակցիան և երբ պատրաստվում էր ելույթ ունենալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատըգամավոր Հայկ Մամիջանյանը նրանց մոտեցան ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները նշելով,որ օրենքով նախատեսված է՝ «եթե բնականոն գործունեությանը խանգարում է, ուրեմն պետք է այնպիսի հեռավորության վրա լինեն, որի մասին նախապես ասել ենք»։
Ոստիկանության աշխատակիցների հիշեցմանը ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը արձագանքեց՝ « Եթե տենց բարձրախոս արգելող տղերք են, ընդեղ նստած,թող գնան ադրբեջանցիքին արգելեն բարձրախոս օգտագործեն»։
Պատգամավորը նշեց,որ ինքը բարձրախոսն օգտագործելու է և, եթե ինչ որ մեկը փորձի իրեն խոչընդոտել․․․
Դրանից հետո խժդժություն սկսվեց,ակցիայի մասնակիցները «Նիկոլ, դավաճան» վանկարկումներ սկսեցին։
Հայկ Մամիջանյանն էլ բարձրախոսով ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց,որ ոստիկանությունը հայտնեց,որ բարձրախոսը ինչ որ ձևով խանգարում է Կառավարությունում նստած անձանց՝ հերթական հակահայկական գործը անել։
Մամիջանյանը ներկաներից ճշտեց՝ «Դա մեզ հետաքրքրում ա՞»,- ստանալով բացասական պատասխան՝ «ոչ»,- բղավեցին ներկաները։
Մանրամասները՝ տեսանյութում։