Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախն առանց հայերի չի մնալու,բայց դուք առանց իշխանության մնալու եք․ ակցայի մասնակից (տեսանյութ)

«Երիտասարդներն առանց նվեր չեն թողնի նաև կապիտուլյանտին»։  Բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և խոսափողը փոխանցեց ակցայի մասնակիցներից մեկին, որպեսզի ներկայացնի նվերը։

 

Ակցայի մասնակիցներից Սևակ Ղազարյանը հիշեցրեց, որ շուրջ 10-ը օր Արցախում հումանիտար աղետ է գազ չլինելու պատճառով։ Ղազարյանը ևս մեկ անգամ հիշցրeց,որ ադրբեջանցիները կտրել են արցախահայությանը գազ ունենալու տարրական իրավունքից։

 

«Ոչ հարգելի իշխանություններ, կան չհաստատված տեղեկություններ՝ ձեր լեզվով ասած՝ օդում կախված, որ այս վերանորոգումները ևս որոշակի զիջումների դիմաց են թույլատրվում։ Մենք այսօր բերել ենք սիմվոլիկ գազի խողովակը՝ տալու ձեզ,ասելու,որ մատ թափ տալու կամ նմանատիպ այլ գռեհկաբանությունների փոխարեն մենք այս խաղաղովակն ենք թափ տալիս և ասում՝ զբաղվեք գործով»,- ձեռքին պահած խողովակի տեսք հիշեցնող իրը,  ասաց ակցիայի մասնակիցներից Սևակ Ղազարյանը՝ նշելով․ «Արցախն առանց հայերի չի մնալու,բայց դուք առանց իշխանության մնալու եք»։

 

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։