Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Մեր արագ արձագանքման խումբը Նոր Հանդի ճանապարհին է՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար․ՄԻՊ (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ սոցիալական ցանցերում Սյունիքի Նոր Հանդ բնակավայր հակառակորդի ներխուժման մասին հրապարակված ինֆորմացիային ծանոթ է։

«Մեր արագ արձագանքման խումբը ճանապարհին է, որպեսզի տեղում ուսումնասիրի իրավիճակը»,- հայտարարեց Քրիստիննե Գրիգորյանը պարզաբանելով, որ արագ արձագանքման խմբի առջև դրված է նպատակ ու խնդիր տեղում հասկանալու համայնքի բնակիչների կյանքի պայմանների անվտանգության հետ կապված ինչ իրավիճակ է տիրում։

ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ այս ընթացքում կապի մեջ են եղել պաշտպանության գերատեսչության գործընկերների հետ, ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչների հետ և ուսումնասիրության արդյունքում հետևությունները կհանրայնացվեն։

«Ինչ վերաբերում է Սյունիք այցին՝ այո, ես պլանավորում եմ։ Ապրիլի սկզբին եմ պլանավորում լինելՍյունիքում։ Այս պահին այցի բովանդակության և ճիշտ թիրախավորման համար ուսումնասիրություն ենք իրականացնում։ Եվ ըստ տեղեկատվության և ամենահրատապ խնդրի հետ կապված բնականաբար այց լինելու է»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը։

Անդրադառնալով Արցախ կատարածայցին ՀՀ ՄԻ պաշտպանն ասաց, որ ինքը հանդիպել է Արցախի նախագահի, պետական նախարարի, ԱՀ ՄԻՊ-ի, ԱՀ գլխավոր դատախազի և ԱՀ ԱԺ ներկայացուցիչների հետ։

«Այդ հանդիպումները շատ կարևոր ուղերձներ են եղել նաև ինձ համար և՛ տեղում խնդիրներին ծանոթանալու,  և՛ Արցախի պաշտոնական դիրքորոշումը լսելու առիթ են եղել։ Առիթ եմ ունեցել այցելել Խրամորթ գյուղ։

Եվ պիտի ասեմ,որ խիստ մտահոգիչ էր բնակչության հոգեբանական վիճակը,որ տեսա»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը՝ հայտնելով,որ նաև հանդիպում է ունեցել տեղահանված արցախցիների հետ, տեսել, թե ինչ պայմաններում են ապրում նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։