Բացել լրահոսը Փակել լրահոսը
պն-հերք
A A
Պաշտոնական

Սոցիալական ցանցերով տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա: