Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:Հայտնում է ՊՆ-ն։
 
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: