Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչու է պատերազմի ժամանակ սփյուռքից ուղարկված օգնությունը մնացել մաքսակետերում․ պարզաբանում է Ռուստամ Բադասյանը (տեսանյութ)

Պաշարների մասով կառավարության մեր գործընկերները արդեն պարզաբանել են, որ անհանգստանալու պատճառ չկա։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով բնակչության կողմից պարենային ապրանքների անհարկի, զանգվածային գնումներին։

Անդրադառնալով ներմուծումների խնդրին, Ռուստամ Բադասյանն ասաց, որ դրանք քննարկման փուլում են և համոզմունք հայտնեց, որ «Հայաստանի մասով խնդիր ապագայում չի առաջանա՝ կարծում են ներմուծումներ հնարավոր կլինի կատարել նույն Ռուսաստանի Դաշնությունից»։

ՊԵԿ նախագահը խոսեց նաև արտահանմանն առնչվող խնդիրներին, որոնք հատկապես կապված են արտարժույթի՝ ռուբլու տատանման հետ, որոնք գնաճի պատճառ կարող են հանդիսանալ։

«Այդ մասով Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, թե ինչ ռիսկեր ունենք գնաճի առումով։ Տնտեսական բլոկը մշտական քննարկումների մեջ է բոլոր հնարավոր և առաջանալիք ռիսկերով»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ կարծիք հայտնելով,որ չպետք է շտապել և վատ սցենարներ քննարկել։

Ռուստամ Բադասյանը ճեպազրույցում անդրադարձավ նաև սփյուռքից ստացված ահազանգերին, թե մինչև հիմա 44-օրյա պատերազմին ուղարկված օգնություն կա մաքսակետերում՝ նշելով, որ իրենք նամակներ են հղել պետական գործընկեր գերատեսչություններին, որ այն ապրանքները, որոնք հասցեագրված են իրենց, պետք է ավարտեն մաքսազերծման պրոցեսը։

«Գույքագրել ենք բոլոր ապրանքները, որոնք այս պահին առկա են մաքսային հսկողության գոտում և ներկայացրել են նրանք, որպեսզի այդ հարցը շուտափույթ ավարտին հասցնեն»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ տարընկալում է եղել՝ ԱԻ՞Ն-ը պետք է ստանա, թե՞ Առողջապահության նախարարությունը, դրա համար էլ հարցը չի լուծվել։

«Այդ խնդիրը կառավարության անմիջական հսկողության տակ է, և կարծում եմ՝ շատ շուտով կլուծվի»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։