Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

44 օրյա պատերազմի ժամանակ ՌԴ-ն ուզում էր Հայաստանում իշխանափոխություն անել․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, որոշակի ենթատեքստ ունի՝ այդ խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեին ռուս խաղաղապահները։ Եթե 5 օր է, նրանք իրենց հետևակի մեքենաներով չեն գնում այդ վայրը, որը չեզոք է, ու չեն ապահովում, որ գազամուղը վերանորոգվի, դա նշանակում է, իրենք չեն ուզում, որ այն վերանորոգվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով անցած շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ Ադրբեջանի ստեղծած լարվածությանը։

Այնուամենայնիվ ԱՍարգսյանը չի կարծում, որ այս փուլում Ադրբեջանը կգնա լայնածավալ պատերազմի։ Հակառակ պարագայում, ասում է՝ այս պատերազմի ժամանակ հարցականի տակ կդրվի ռուսական պետության վարկանիշը։ Պարզապես Իլհամ Ալիևը լարվածությունը խորացնելով՝ լուծում է մի խնդիր ուզում է տագնապի մեջ պահել մեր ժողովրդին և դրա ազդեցությամբ ինչ-որ բաներ պոկել։

ԱՍարգսյանն անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին

«Լավրովն ասում է․ մենք Ուկրաինա չենք մտնելու։ Դա գիտե՞ք, ինձ ինչ որ պատմություն է հիշեցնում՝ էն, որ Սամվել Ալեքսանյանին զանգում ես, վերցնում է, թե պարոն Ալեքսանյանը չէ, նրա օգնական Արմանն է»։

Ա․Սարգսյանը համոզված է, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու է, որպեսզի մեր երկիրը հավատարիմ մնա իրեն։ Նա նաև ասում է, որ ՌԴ-ն անգամ 44 օրյա պատերազմի ժամանակ ցանկանում էր մեր երկրում իշխանափոխություն անել։



Մանրամասները՝    տեսանյութում։