Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-2
A A
Քաղաքականություն

Ռուս-ուկրաինական բանակցությունները նախատեսված են երկուշաբթի

Ռուս-ուկրաինական բանակցություններն այժմ չեն ընթանում, դրանք նախատեսված են երկուշաբթի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Վլադիմիր Զելենսկու խորհրդականին, հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ են ընթանում։

«Ոչ, բանակցությունները նախատեսված են վաղը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ են ընթանում հենց հիմա։