Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Նարեկ Հարությունյանը` ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Մեր 61 կգ քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար գոտեմարտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլիի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Նա երկրորդ բրոնզե մեդալը բերեց մեր հավաքականին: