Բացել լրահոսը Փակել լրահոսը
02330000-0aff-0242-4080-08da03824f7a_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Բաքուն և Թեհրանը «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» հուշագիր են ստորագրել․ Ազատություն

Բաքուն և Թեհրանը հուշագիր են ստորագրել «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին, որը պետք է անցնի Իրանի տարածքով։ Այս մասին գրում է Ազատությունը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր Բաքվում՝ երկու երկրների տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում։

Ըստ Ադրբեջանի կառավարության, համաձայնության նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության, ինչպես նաև էներգամակատարարման ուղիներ ստեղծել։ Դրա համար նախատեսվում է չորս կամուրջ կառուցել՝ Արաքս գետի վրայով, որոնցից երկուսը կլինեն ավտոմեքենաների և հետիոտների համար, մյուս երկուսը՝ երկաթուղու։

Ծրագրվում է նաև ենթակառուցվածքներ կառուցել էներգետիկայի և կապի ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, հաղորդում է պաշտոնական Բաքուն։