Վարչապետի լեզուն պատերազմից հետո պապանձվել ա․ Արցախի անունը չի տալիս․ ցուցարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուս-ուկրաինական պատերազմը միանշանակ ազդել է արցախցիների վրա։
Այսօր Հանրապետության հրապարակում «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ի պաշտպանություն արցախցիների խաղաղ ակցիայի մասնակիցներից Արթուր Ստեփանյանը՝ ներկայացնելով այս պահին Արցախում տիրող իրավիճակը։
«Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցիները փորձում են գլուխ բարձրացնել։ Արդեն ականանետերից են կրակում։ Մեր հայրենակիցներից ենք տեղեկացել, որ Խնապատի ուղղությամբ 120 մմ ականանետ են կիրառում՝ ընդհուպ դպրոցի ուղղությամբ»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ սա լուրջ սպառնալիք է բնակչության համար։
Ըստ ակցիայի մասնակցի՝ ռուս խաղաղապահները լինելով Արցախի բնակիչների անվտանգության երաշխավորը, այս պահին քիչ ուշադրություն են դարձնում արցախցիներին, քանի որ իրենց հայրենիքում պատերազմ է և հենց այդ է պատճառը, որ ադրբեջանցիները գազատար են պայթեցրել։
«Ժողովուրդը հուսահատված է, ընկճված է և մի շարք հարցերի առաջ են կանգնած։ ՀՀ իշխանությունները չգիտես թե ինչու չեն արձագանքում նման ոտնձգություններին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ՝ 2019 թվականին, ՀՀ վարչապետը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», բայց չգիտենք ինչու պատերազմից հետո լեզուն պապանձվել է և ընդհանրապես Արցախի անունը չի տալիս»։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը մի քանի օր է խախտում է հրադադարի ռեժիմը՝ կրակելով անգամ խաղաղ բնակավայրերի, կենսական նշանակություն ունեցող Արցախ գնացող գազի խողողակաշարի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։