Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի

Հայաստանում մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 842 դեպք, որից 407 հազար 933-ը`առողջացած, 8568-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3707 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2759 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք, առողջացել է 350 քաղաքացի, արձանագրվել է մահվան 5 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 930 հազար 81-ի: