Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փաշինյանը՝ Ֆրանսիայում ունեցած հանդիպումների մասին (տեսանյութ)

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ֆրանսիա կատարած այցին՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը մասնակցել է հայ-ֆրանսիական համաժողովին, կարևորելով՝ «այն ևս պետք է օգտագործել նոր լիցք հաղորդելով Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը»։

«Բազմաշերտ օրակարգ ենք ունեցել և մեզ համար կարևոր է, որ մենք կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, և տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ այս տարի լրանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։

«Ապրիլին նախատեսված է իմ այցը ՌԴ և մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք։ Եվ պետք է ամեն ինչ անենք, որ այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»,- արձանագրեց ՀՀ վարչապետը։

Վերադառնալով Ֆրանսիա կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Էմանուել Մակրոնի հետ քննարկել են հարցրերի լայն շրջանակ և ընդգծեց Ֆրանսիայի դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։