Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma (2)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Վիտեսի» հետ արտագնա խաղին

Հռոմի «Ռոման» սկսել է պատրաստվել մարտի 10-ին կայանալիք Կոնֆերենցիայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղին։ Այդ մասին տեղեկացնում է Il Tempo թերթը։

Հռոմեական ակումբն այդ օրը հանդիպելու է նիդեռլանդական «Վիտեսի» հետ։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, «Ռոման» չորեքշաբթի մեկնելու է Էյնդհովեն, ապա՝ Արհնեմ։ Խաղից հետո թիմն անմիջապես չի վերադառնա Հռոմ, քանի որ մինչև շաբաթ օրը կմնա Նիդեռլանդներում, որից հետո կմեկնի ուղիղ Ուդինե, որտեղ մարսի 13-ին պետք է հանդիպի տեղի «Ուդինեզեի» հետ։

«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ պատրաստվում է «Վիտեսի» հետ խաղին, իսկ ահա «Ուդինեզեի» հետ հանդիպումը մեր ֆուտբոլիստը բաց կթողնի, քանի որ արակազրկվել է նախորդ խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով։