Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

540 գրամ քաշով ծնված երեխան դուրս գրվեց հիվանդանոցից

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս գրվեց հիվանդանոցից
 
Դուրսգրման արարողությանը ներկա է եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
Նախարարը նկատել է, որ հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ 540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության:
 
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը շրջել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այցելել արտամարմնային բեղմնավորման բաժանմունք:
 
Նախարարը նշել է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, ծրագրի շահառուներն են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:
Անահիտ Ավանեսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: