A
A
Լևոն Աղասյանը՝ 2022թ Բալկանյան երկրների ձմեռային չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի աթլետիկայի հավաքականը երկու մեդալ է նվաճել Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնությունում։
Լևոն Աղասյանը 16,26 մ արդյունքով հաղթող է ճանաչվել եռացատկում և նվաճել է ոսկե մեդալ։ Երվանդ Մկրտչյանը 1500մ վազքում ցույց է տվել 3․46,05 արդյունք և գրավել է 2-րդ տեղը։
Մեր մյուս մասնակիցները՝ Գայանե Չիլոյանը (60մ վազք), Էլլադա Ալավերդյանը (800մ), Յանա Սարգսյանը (եռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (60մ), Ռոման Ալեքսանյանը և Գոռ Հարությունյանը (երկուսն էլ՝ 800մ), չեն հաղթահարել որակավորման փուլը և դուրս են մնացել մեդալային պայքարից։