Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի վերջո օկուպացվա՞ծ են Արցախի այն տարածքները, որոնք թշնամու տիրապետության տակ են․ ՔՊ-ի արձագանքը (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը հետևյալն է՝ այն ստատուս քվոն, որ կա այս պահին, արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, որը սկսվել և ուղեկցվել է միջազգային բոլոր օրենքների և հումանիտար օրենքների խախտումներով։

Այսօր խորհրդարանական ճեպազրույցում նման պատասխան տվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔՊ-ն համարու՞մ է, որ Արցախի այն տարածքները, որոնք գտնվում են թշնամու ձեռքում, օկուպացվել են։

«Սա է մեր արձանագրումը, որը, բնականաբար, միջազգային հարթակներում պետք է գնահատականի արժանանա»,- ասաց Էդուարդ  Աղաջանյանը։

Այս հարցից հետո իշխանական պատգամավորն անդրադարձավ Ուկրաինակայի հայ համայնքի և Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ՀՀ քաղաքացիներին և Ուկրաինայում գտնվող հայերին։

Հիշեցնենք՝ տեղի է ունենում խորհրդարանական ճեպազրույցները։ Մանրամասները՝ տեսանյութում։