Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին Էրդողան
A A
Պաշտոնական

Պուտինն Էրդողանին ասել է, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի կայքը։
 
Ըստ հաղորդագրությանը՝ Պուտինը հանգամանորեն բացատրել է իրենց առջև դրված հիմնական նպատակները եւ խնդիրները։  Ընդգծվել է, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի եւ ժամանակացույցի․
«Ռուսական զինված ուժերն անում են հնարավորինս ամեն բան՝ խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու եւ անվտանգությունն ապահովելու համար, կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին»
 
Ըստ Պուտինի՝ ուկրաինական կողմը առանձնահատուկ դաժանությամբ եւ ցինիզմով է աչքի ընկնում։ 
 
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներն արձանագրել են երկու երկրների դիվանագիտական եւ ռազմական գերատեսչությունների միջեւ շփումների պահպանման կարեւորությունը: Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը ՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մարտական գործողությունների շրջաններից թուրք քաղաքացիների անվտանգ տարհանման համար:
 
Ընդգծվել է ռուս-թուրքական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը։
 
Պուտինն Էրդողանին ասել է, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ Կիևը վայր դնի զենքերը և կատարի Ռուսաստանի պահանջները։