Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան Հունանյան
A A
Քաղաքականություն

Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։

Ընդգծենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից:

Այս մասին հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։