Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վատ նորություն ունեմ ընդդիմության համար․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

«Մենք այս կարևորագույն քաղաքական իրադարձությունը քննարկում ենք հանրապետության խորհրդարանում ընդդիմությանը հատկացված տեղերի կատարյալ դատարկության պայմաններում»․ Հայաստանի հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկմանը արձանագրեց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս իրավիճակը անհրաժեշտություն է առաջացնում որոշ քաղաքական արձանագրումներ անելու։

Կոնջորյանի խոսքով, ընդդիմության պատրվակը,  թե նախագահի քվեարկությանը մասնակցելով լեգիտիմացվում է նախագահը՝ սխալ է։ Նրա խոսքով ընտրությանը չմասնակցելով  դելեգիտիմացվեց հենց ընդդիմությունը։

 «Ես վատ նորություն ունեմ ընդդիմության համար, որովհետև նախագահի ընտրությունը արդեն իսկ լեգիտիմ է»,- հայտարարեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ նախագահի կողմից ստորագրված օրենքները կատարման համար պարտադիր են լինելու ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության համար նույնպես։