Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի ակտիվ անգործությունը պետությանը վնաս տվեց․ Խաչատուրյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահը պետք է իրականացնի մշտադիտարկում։ Ինչ-որ ժամանակի ընթացքում հանրությանը ներկայացնելով, թե ինչպես է պահպանվում սահմանադրությունը․կարծում է ՀՀ նախագահի միակ թեկնածու Վահագն Խաչատուրյանը։

Նա ԱԺ ամբիոնից հիշեցրեց, որ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը հանիրավի չի ցանկացել արտահերթ խորհրդարանական նիստ անցկացնել։ Հետագայում սահմանադրական դատարանը դա ձևակերպել է ասյպես՝ իրենք հանրապետության նախագահի գործունեությունն են գնահատում, այլ ոչ թե անգործությունը։

 

ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ Խաչատուրյանի ներկայացրած դրվագը շատ հետաքրքիր էր։

«Պարոն Խաչատուրյան, բավականին հետաքրքիր դրվագ մեջբերեցին, Ռոբերտ Քոչարյանի անգործությունից»,-ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ այդ դրվագը քննարկվել է նույնիսկ համալսարանում։

Այնուհետև Վլադիմիր Վարդանյանը հարցրեց, թե արդյո՞ք «ակտիվ անգործություն դրսևորելու է» ինքը Խաչատուրյանը՝ հայտարարելով որ այս կամ այն բանը չի անելու։

 

Խաչատուրյանը նշեց, որ չի էլ պատկերացնում ինչ իրավիճակում պետք է լինի մարդը, որպեսզի այդպիսի հայտարարություն անի։

Նա նշեց, որ նախագահի լիազորությունները հստակ է։

«Այդ տիպի անգործությունը ինձ համար անընդունելի է»,- հայտարարեց նա

«Երեք դեպք կա՝ կամ ստորագրում եք, կամ ուղարկում եք սահմանադրական դատարան կամ ակտիվ անգործություն»,-ասաց նախագահի թեկնածուն։

 

Խաչատուրյանի խոսքով, ինքը չգիտի Քոչարյանի դեպքում անգործությունը ակտիվ է եղել, թե պասիվ, բայց դա պետությանը մեծ վնաս է տվել։