Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց նախագահ (տեսանյութ)

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց Հանրապետության նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքները։

Բաբայանը նշեց,  որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։

Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։

Վահագն Խաչատուրյանին կողմ է քվեարկել 69 պատգամավոր, դեմ՝ 0։

 

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հիշեցրեց ԱԺ կանոնակարգը օրենքը։

«Օրենքի 69-րդ մասի համաձայն, եթե նախագահը չի ընտրվում առաջին փուլով, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները»,-հայտարարեց Արշակյանը:

Հիշեցնենք,  որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել նախագահի քվեարկությանը։