Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շոլց
A A
Քաղաքականություն

Գերմանիան ու Իսրայելը կողմ են, որ Կիևն ու Մոսկվան բանակցությունները շարունակեն․ Շոլց

Գերմանիան և Իսրայելը կողմ են Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը և Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների շարունակականությանը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացրել է Welt հեռուստաալիքը։

«Այժմ կարևոր է, որ դիվանագիտությունը կրկին ստանա իր հնարավորությունը: Մենք երկուսս էլ (Շոլցը և Բենեթը,- նշում է ՏԱՍՍ-ը) հավասարապես կողմ ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն առաջիկայում շարունակվեն», - ասել է Շոլցըև հավելել, որ ՆԱՏՕ-ն ռազմական ճանապարհով չի միջամտի Ուկրաինայի իրավիճակին, դա սխալ կլինի։

«Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ սա պատերազմ է աշխարհի ամենամեծ երկրի՝ Ռուսաստանի, միջուկային գերտերության և Եվրոպայի մեծությամբ երկրորդ պետության միջև»,- ասել է կանցլերը։

«Այս առումով չի կարելի թերագնահատել այն վտանգը, որը սպառնում է»,- հավելել է նա ու ընդգծել․ «Հետևաբար, մեր գիծը շատ պարզ է. մենք ռազմական միջամտություն չենք անի, դա վերաբերում է ՆԱՏՕ-ին, նա դա չի անի: Սա սխալ կլինի ներկա իրավիճակում»։