Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ տարիքն այնպիսին է, որ պիտի այսպիսի հուզումնալից պահեր չապրեի․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)

Իմ տարիքն այնպիսին է, որ պիտի այսպիսի հուզումնալից պահեր չապրեի ․Վահագն Խաչատուրյան

Ես այս ամբիոնից ելույթ ունեցել եմ 1999-ին։

Իր ելույթն այսպես սկսեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ ամբիոնը այլ տեղ էր, բայց իր նշանակությամբ և կարևորությամբ ԱԺ-ն ավելի մեծ դեր ուներ ՀՀ կառավարության համար։

«Համոզված եմ, որ այս ԱԺ-ն իր պատմական միսիան (առաքելությունը) կկատարի և մեզ բոլորիս, այս դժվար իրավիճակից հանելու գործում մեծ մասնակցություն կունենա»,- ասաց Վահագն Խաչատուրյանը՝ շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր պատգամավորներին նման վստահության համար։

«Իմ տարիքն այնպիսին է, որ պիտի այսպիսի հուզումնալից պահեր չապրեի, բայց իմացեք, որ ինձ համար շատ հուզումնալից էր, և զգացված եմ, որ այսպիսի պատվի եմ արժանացել»,- ասաց Խաչատուրյանը։

Հիշեցնենք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։  Հունվարի 23-ին ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ ներկայացնելով մի շարք պատճառաբանություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։