Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 1
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Վանին», «Ալաշկերտը»՝ «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում այսօր կայացան 20-րդ տուրի առաջին հանդիպումները։

Երևանի «Նոան» Արմավիրի նորաբաց մարզադաշտում ընդունեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»։ Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով։ Միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Արտակ Եդիգարյանը։ Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 24 միավոր, շրջանցեց հենց «Նոային» և բարձրացավ 4-րդ տեղ։

Զուգահեռ ընթացող խաղում Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»։ Հյուրերի կազմում միակ գոլը տուգանային հարվածով խփեց Գոռ Մալաքյանը, 17-րդ րոպեին։

«Արարատը» 10-րդ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում, վաստակեց 34 միավոր և ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում։ «Վանը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 11 միավորով մնաց 7-րդ տեղում։