Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարտի 1-ի հանցավոր խումբը բանտի փոխարեն նստած է Ազգային ժողովում․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

Մարտի 1-ի հանցավոր խումբը բանտի փոխարեն նստած է Ազգային ժողովում․Արամ Մանուկյան

Ակնհայտ է, որ մարտի 1-ի գործը բացահայտված չէ։ Շատերս էինք հույս կապում, որ 2018-ից  հնարավորություն կբացվի բացահայտել այդ չբացահայտելու գործը, որովհետև այնտեղ չկար դժվարություն բացահայտելու։ Անդրադառնալով 14 տարի անց մարտի 1-ի չբացահայտված գործին՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Ցավոք սրտի, հույսերը չեզոքացան և որևէ մեկը չի պատժվել»,- ասաց Մանուկյանը։

Հարցին՝ ինչու չի բացահայտվում այս գործը ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ փաստերը ցույց են տալիս, որ այս իշխանությունները բացարձակ կամք չցուցաբերեցին։

«Փաստեր ասածն այն է, որ ՍԴ-ն որը ձևավորվեց Նիկոլ Փաշինյանի օրոք և համալրվեց իր իսկ թեկնածուներով՝ այդ ՍԴ-ն 8-0 քվերակությամբ որոշում կայացրեց գործը կարճել»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ այն հանցավոր խումբը, որ պետք է պատասխան տար և արդեն նստած լիներ ոչ միայն նստած չեն, այլ նստած են այլ տեղ՝ ԱԺ-ում։

Արամ Մանուկյանի խոսքով՝ բազմաթիվ վկաների ու փաստերի հիման վրա 8 հատորանոց այդ գործը ջրվել է։

«Նիկոլ Փաշինյանն իր համար ստեղծեց հարմար ընդդիմություն, որոնք հաղորդակից անոթների նման են աշխատում՝ իրար սնում են ուղղակի։ Եվ դա քաղաքական առումով հարմար էր այս իշխանությանը։ Եթե մենք մտածում ենք ավտորիտար ռեժիմից ազատվել ենք և եկել է ժողովրդավար իշխանություն,  պետք է անեին բացահայտումներ ինչպես և խոստացել էին՝ ամենևին չեն արել»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով՝ «այն բոլոր բիզնեսի գիգանտները, ովքեր Հայաստանը գռփում էին բանակը,  տնտեսությունը և բյուջեն, նույն կերպ շարունակում են իրենց բիզնեսը և նույն պաշտոններին են»։

Նշենք՝ այսօր՝ մարտի 1-ին, լրանում է 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի 14-րդ տարելիցը։ Օրվա իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառեցին ինչի հետևանքով 10-ը քաղաքացի սպանվեց։

ՀԱԿ անդամները, որպես հարգանքի տուրք , ծաղիկներ խոնարհեցին Միասնիկյանի արձանի մոտ։

Հիշեցնենք՝ մարտի 1-ի արյունալի դեպքերը տեղի են ունեցել հենց այդ տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում։