Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+b6rba 1.03.
A A
Սպորտ

Հայաստանի ըմբշամարտի Մ-23 հավաքականը կմեկնի Բուլղարիա

Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով.

 

55 կգ՝ Ազատ Սեդրակյան

60 կգ՝  Տիգրան Մինասյան

63 կգ՝ Վլադիմիր Հարոյան

67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան

72 կգ՝ Շանթ Խաչատրյան

77 կգ՝ Աշոտ Կիրակոսյան

82 կգ՝ Գագիկ Հակոբյան

87 կգ՝ Գևորգ Թադևոսյան

97 կգ՝ Հայկ Խլոյան

 

Թիմին մրցավայր կուղեկցեն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, նրա օգնականներ Սամվել Գևորգյանը, Գևորգ Ալեքսանյանը և մարզիչ Մովսես Կարապետյանը: