Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զելենսկի 55687
A A
Քաղաքականություն

Ուկրաինան հետ է կանչել Ղրղզստանում և Վրաստանում իր դեսպաններին

Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին։

«Խորհրդակցությունների համար անհապաղ հետ ենք կանչում Ղրղզստանում մեր դեսպանին մեր դեմ ագրեսիան արդարացնելու համար: Անհապաղ հետ ենք կանչում Վրաստանում մեր դեսպանին մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, ինչպես նաև սանկցիաների վերաբերյալ նրանց դիրքորոշման համար»,- ասել է Զելենսկին: