Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հացի խնդիր կունենանք․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Եթե ռուսական տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, ապա ծանր ժամանակներ են սպասվում նաև Հայաստանի տնտեսությանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով հակամարտության ազդեցությունը տնտեսական բլոկի վրա։

Հարցին՝ Հայաստանը հացի խնդիր կունենա, պատգամավորն ասաց, որ դա կախված է նրանից, թե որքան կերկարեն պատժամիջոցները և շեշտեց՝ եթե երկար տևեն, ապա կունենանք հացի խնդիր։

«Մենք հացի խնդիր կունենանք, պարարտանյութի խնդիր կունենանք, առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր կունենանք»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ սահմանափակումները նաև մեր արտահանման վրա կազդեն և չբացառեց, որ կտուժեն ռուսական կապիտալով աշխատող հայկական ընկերությունները։

Մանրամասները՝ տեսանյութում