Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

Ռուսաստանցի 19-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանում

Ռուսաստանցի 19-ամյա կիսապաշտապան Ալիխան Մալկանդուևը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի «Վան» թիմում։ Այդ մասին տեղեկացնում է Չարենցավանի ակումբի մամուլի ծառայությունը։

Ալիխանը Մալկանդուևը Նալչիկի «Սպարտակի» սան է, սակայն 2021 թվականի մրցաշրջանը անցկացրել է Բելառուսի Առաջին լիգան ներկայացնող «Շախտյոր» թիմում, որտեղ մասնակցել է 15 հանդիպման և խփել 7 գոլ: Ի դեպ, նա այդ խաղերում շատ հետաքրքիր ցուցանիշ է գրանցել՝ դառնալով գոլի հեղինակ 5 անընդմեջ մրցախաղերում:

Հավելենք, որ Չարենցավանի «Վանը» առաջնությունում անցկացրած 16 խաղում վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։