Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu (5)
A A
Սպորտ

«Ուրարտուի» ֆուտբոլիստը հանդես կգա Լեհաստանում

Երևանի «Ուրարտուի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը հանդես կգա Լեհաստանի Բարձրագույն լիգայի առաջնության «Յագելոնիա» ակումբում: Այդ մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Երկու ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն Նարեկ Գրիգորյանը Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ: Նոր ակումբում հայ ֆուտբոլիստը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:

Ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Գրիգորյանն «Ուրարտուում» անցկացրել է 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում նա նշել է իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ազգային թիմի կազմում մասնակցել է պաշտոնական հանդիպման:

Հավելենք, որ լեհական ակումբում ժամանակին հանդես է եկել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: