Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide 28.02.
A A
Սպորտ

ՖԻԴԵ-ն Ռուսաստանին արգելել է անցկացնել միջազգային մրցաշարեր

Շախմատի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն առցանց անցկացրել է արտահերթ նիստ՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական ընդհարման հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը։

Ֆեդերացիայի գերագույն մարմինը կայացրել է մի քանի որոշումներ։ Մասնավորապես՝ Ռուսաստանին և Բելառուսին արգելվել է անցկացնել շախմատի միջազգային մրցաշարեր։ Միաժամանակ, միջազգային մյուս մրցումներում չի թույլատրվի օգտագործել այդ երկրների դրոշները և օրհներգը։ ՖԻԴԵ-ն կչեղարկի նաև ռուսական և բելառուսական ընկերությունների հետ կնքած համագործակցության բոլոր պայմանագրերը։

Ուշագրավն այն է, որ շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատին մոտ կանգնած մարդկանցից է։