Բացել լրահոսը Փակել լրահոսը
280222SumgaitHushahamalir
A A
Պաշտոնական

Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ: