Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk 28.02.
A A
Սպորտ

Աշոցքում կանցկացվի դահուկավազքի միջազգային մրցաշար

Մարտի 2-4-ը Աշոցքում տեղի կունենա զարգացող երկրների դահուկավազքի գավաթի խաղարկություն։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Դահուկային Սպորտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Սա երկրորդ դեպքն է, որ Հայաստանը դառնում է նման կարգի մրցաշարի անցկացման վայր։ 2016 թվականին Ծաղկաձորում անցկացվել էր զարգացած երկրների դահուկասահքի գավաթի խաղարկությունը։