Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժնև
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև

Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: