Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik (5)
A A
Սպորտ

«Փյունիկը» մեծ դժվարությամբ հաղթեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ 19-րդ տուրի վերջին հանդիպումը:

Չեմպիոնության համար պայքարող Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց մրցաշարի ետնապահ ԲԿՄԱ-ին: Խաղի 74-րդ րոպեին Ուգո Ֆիրմինոյի խփած միակ գոլը կարևոր հաղթանակ բերեց փյունիկցիներին:

«Փյունիկը» վաստակեց 38 միավոր և շարունակում է հետապնդել առաջնության միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիային»: ԲԿՄԱ-ն 14-րդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ, 20-րդ տուրի խաղերը կկայանան մարտի 1-ին և 2-ին: